Ոստան-Քաղցրաշեն ավտոճանապարհին տեղի ունեցած վ...

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն փետրվարի 11-ին ժամը 10։06-ին տեղեկություն է ստացվել, որ Ոստան-Քաղցրաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել առվակի մեջ։

Փրկարար ծառայությունից հայտնում են՝ դեպքի վար մեկնած փրկարարները Ոստան-Քաղցրաշեն ավտոճանապարհի 6-րդ կմ-ին՝ Ոստան բնակավայրի վարչական տարածքում, առվակից դուրս են բերել «Niva» մակնիշի ավտոմեքենան և մոտեցրել ճանապարհի երթևեկելի գոտի։ Տուժածներ չկան: