Ոսկու արժեքը չորեքշաբթի առավոտյան չափավոր իջնում է՝ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի մոնետար քաղաքականության խստացման ֆոնին, վկայում են աճուրդների տվյալները եւ վերլուծաբանների մեկնաբանությունները։
Ոսկու դեկտեմբերյան ֆյուչերսի գինը Նյու Նորքի Comex բորսայում իջել է 4,65 դոլարով կամ 0,28 տոկոսով՝ մեկ տրոյական ունցիան 1 651,15 դոլար։ Արծաթի դեկտեմբերյան ֆյուչերսն էժանացել է 0,04 տոկոսով՝ մեկ ունցիան 18,593 դոլար։