Որտեղ ներկա է քպ-ն, պետք է բոյկոտե՛լ. ժամանցի...

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Վերջին շրջանում քաղաքացիների կողմից ամենահաճախ հնչող հարցը. ի՞նչ անել այս պատուհաս իշխանության դեմ, երբ ընդդիմությունը բացարձակ պասիվ է…

Բոյկոտե՛լ❗️

Բոյկոտե՛լ բոլոր հնարավոր մակարդակներում՝ պետական ապարատ, ժամանցի վայրեր,սպասարկման սրահներ,տարբեր միջոցառումներ,որտեղ ներկա է քպ-ն, մրցանակաբաշխություններ,

պետական տոներ և հանդիսություններ, ուղղակի փողոցով քայլելիս…

Այս իշխանությունն ամեն վայրկյան,ամեն քայլի պետք է զգա,որ մերժված է, ատելի, բացարձակ ձախողված:

Պատկերացրեք, օրինակ, ինչքան ազդեցիկ կլինի, երբ որևէ ներկայացման ընթացքում, երբ պարզվի, որ ներկա է նաև վարչապետի պաշտոնը զբաղեցնողը, մարդիկ ցուցադրական լքեն դահլիճը...

Կամ սրճարանի մատուցողը ժամերով չսպասարկի քպ-ականին...

Որևէ հայտնի մարդ ցուցադրաբար հրաժարվի ազգակործանի կողմից տրվող պարգևից...

Ո՞ւմ են պետք պարգևներ կամ մեդալներ՝ ստորագրված դավաճանի կողմից:

Օրինակներ շատ կարելի է բերել: Ընդ որում,դա կարելի է անել գրագետ հիմնավորումներով, որ հետագայում նաև գործից ազատվելու խնդիր չառաջանա:

2020թ նոյեմբերի 10-ից սկսած և՛ ես, և՛ ընտանիքս այդպես ենք վարվում:

Չի եղել որևէ միջոցառում, որտեղ այդ պատուհասների հետ միասին ներկա լինենք՝ լինի Հայաստանի Անկախության տոն, համերգ, դպրոցի բացում, մարզական ինչ որ մրցաշար, կամ մեկ ուրիշ բան... Նույնիսկ 20-ամյա սպորտային փառահեղ կարիերայիս հրաժեշտի միջոցառմանը հրավիրված չի եղել ոչ մի պետական պաշտոնյա:

Էլ չասած, թե քանի ընկերոջ և մերձավորի հետ է հարաբերություն խզվել այդ նույն սկզբունքով:

Բոյկոտե՛ք հարգելի հայրենակիցներ, մինչև ընդդիմությունն առավել ազդեցիկ և գործնական քայլեր առաջարկի»: