Հայաստանում սեպտեմբերի 5-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 44,845 դեպք, որոնցից 40,121-ն` առողջացած:Այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3,549 պացիենտ: Վերջին 24 ժամում արվել է 1,038 թեստավորում (շաբաթ և կիրակի օրերով պայմանավորված՝ թեստեր քիչ են արվում), իսկ ընդհանուր առմամբ` 219,177 թեստավորում: Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 62 նոր դեպք և 32 առողջացած։