Որքա՞ն ձայն է փոշիացել խորհրդարանական ընտրութ...

Հունիսի 7–ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում ավելի քիչ ձայն է փոշիացել, քան 2021–ի ընտրություններում։

2021–ին փոշիացել է մոտ 260 հազար ձայն։ Իսկ այս տարի փոշիացող ձայների քանակը կազմել է 185 347, որը մոտ 12 տոկոս է կազմում։ Սա այն դեպքում, եթե ԲՀԿ–ն հաղթահարի նվազագույն շեմը և հայտնվի խորհրդարանում։

Իսկ եթե ԲՀԿ–ն, այդուհանդերձ, չհայտնվի խորհրդարանում, ապա 185 347 փոշիացող ձայներին կգումարվեն նաև ԲՀԿ–ի ստացած 58 368 ձայները և կկազմի 243 715։

Նշենք, որ 2026–ի ընտրություններում մասնակցությունը ևս շատ ավելի բարձր է եղել, քան 2021–ին։ Եթե 2021–ին ընտրություններին մասնակցել է ընտրողների 49.4 տոկոսը, ապա այս տարի այդ ցուցանիշը կազմել է 58.97 տոկոս։

Նշենք, որ ըստ ընտրությունների վերաբերյալ ԿԸՀ–ի նախնական տվյալների ձայները բաշխվել են հետևյալ կերպ.

·         «Քաղաքացիական պայմանագիր»՝  49, 825 տոկոս

·         «Ուժեղ Հայաստան»՝  23,281 տոկոս

·         «Հայաստան» դաշինք՝  9, 934 տոկոս

·         «Բարգավաճ Հայաստան»՝  3,996 տոկոս:

ԱԺ անցնելու համար անցողիկ շեմը 4 տոկոսն է և եթե վերահաշվարկի արդյունքում ԲՀԿ ձայները չավելանան, ապա ԲՀԿ–ն չի անցնի խորհրդարան։ Մյուս երեք ուժերը հաստատ կլինեն նոր խորհրդարանում։