Որքան բարձր է տարածաշրջանի երկրների միջև համա...

Իրանի նախագահ Փեզեշկիանը, Ադրբեջանի կողմից օկուպացված Լեռնային Ղարաբաղ կատարելիք այցից առաջ, «ընդգծել է տարածաշրջանի երկրների միջև հարաբերությունների խորացման կարևորությունը», հաղորդում է Mehr-ը։

Նա հույս է հայտնել, որ իր այցը կնպաստի քաղաքական փոխգործակցության ակտիվացմանը և տարածաշրջանային խաղաղության ու կայունության ամրապնդմանը, ինչպես նաև հարևան պետությունների միջև համագործակցության ամրապնդմանը։

«Որքան բարձր է տարածաշրջանի երկրների միջև համակարգումն ու համագործակցությունը, այնքան ավելի քիչ են թշնամիները ցանկանում անկայունություն ստեղծել», - ասել է նա։