
Այս տարի մենք նախատեսում ենք իրականացնել տարբեր ձեւաչափերի մասշտաբային ակցիաներ։
Օրինակ՝ իմ հայրենիքում՝ Հայաստանում, «Անմահ գունդն» անցկացվում է մեծ տոնի ձեւաչափով։ Մարդիկ ամբողջ ընտանիքով քայլում են կենտրոնական փողոցներով։ Որպես Հայաստանի քաղաքացի՝ իմ պարտքն եմ համարում պահպանել խորհրդային ժողովրդի սխրագործության պատմական հիշողությունը, որի մի մասն է եղել հայ ժողովուրդը։ Այս մասին այսօր՝ ապրիլի 22-ին, ասել է «Անմահ գունդ» միջազգային շարժման գլխավոր համակարգող Մհեր Ավետիսյանը Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդում «Միացյալ Եվրոպան ընդդեմ Ռուսաստանի 1941 եւ 2025թթ.։ Մեծ Հաղթանակի 80-ամյակը ակտուալ արտաքին քաղաքական համատեքստում» թեմայով կլոր սեղանի ժամանակ:
Միջոցառումը հեռարձակել է «Вместе. РФ» հեռուստաալիքը։
«Այսօր ես իմ բոլոր հայրենակիցներին ասում եմ, որ մենք պետք է միասին լինենք, որովհետեւ հայ ժողովրդի համար ռուսից ավելի մոտ, ավելի հարազատ մարդ չկա։
Շնորհակալ եմ իմ էթնիկ եղբայրներին եւ բոլոր այն մարդկանց, ովքեր այժմ զենքը ձեռքներին ռուս եղբայրների հետ պայքարում են ֆաշիզմի դեմ Ուկրաինայի տարածքում, որովհետեւ եթե խոսում ենք Հայաստանի մասին, ապա ցանկացած հայ, ով պաշտպանում է Ռուսաստանը, պաշտպանում է Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերը, դրանով իր ներդրումն է ունենում Հայաստանի պաշտպանության գործում։ Որքան ավելի ուժեղ եւ հզոր լինի Ռուսաստանը, այնքան ավելի ուժեղ եւ անվտանգ կլինի Հայաստանը»,- ասել է Ավետիսյանը։