Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի պաշտոնակությունից հետո իշխանության ներսում ակտիվորեն քննարկում է գնում, թե ով պետք է զբաղեցնի այդ պաշտոնը։ Տարբեր անուններ են շրջանառվում։ Իշխանության այդ քննարկումների ժամանակ հնչել է նաև տնտեսագետ Սուրեն Պարսյանի անունը։ Շատերին զարմացրել է Սուրեն Պարսյանի տարբերակը, քանի որ նա քննադատաբար է մոտենում իշխանության վարած տնտեսական քաղաքականությանը։ Սուրեն Պարսյանի անունը հնչեցնողը պնդել է, որ այն լավագույն տարբերակն է ու նման նշանակումը իշխանությանը ոչ միայն գործնական օգուտ կբերի, քանի որ նա լավ տնտեսագետ է, այլ քաղաքական մեսիջ կլինի, առ այն, որ իշխանությունները հանրային համերաշխության են գնում։



