Որոշում է կայացվել Դավիթին հոսպիտալացնել, իրա...

Որոշում է կայացվել կալանավորված 18-ամյա Դավիթին հոսպիտալացնել, այս մասին հայտարարել է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։

«Այս պահին, ելնելով Դավիթի առողջական վիճակից, որոշում է կայացվել վերջինիս հոսպիտալացնել: Իրականացվում են հետազոտություններ, լրացուցիչ տեղեկություններ՝ ավելի ուշ»։

«Դավիթը կյանքի հետ անհամատեղելի տարբեր խնդիրներ ունի առողջական ու մենք միշտ իր ամբողջ բուժումը կազմակերպել ենք «Նաիրի» ԲԿ–ում. Մենք ցանկացանք, որ իրեն «Աբովյան» ԲԿ–ից տեղափոխեն «Նաիրի» ԲԿ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է մայրը՝ տիկին Գայանեն:

«Մենք ցանկացանք, որովհետև իրեն այս կարելի է, այս չի կարելի, ալերգիա ունի անաֆիլակսիայով, սիստեման միայն ֆիզլուծույթ է, այնտեղ ուզում էին մագնեզիում անեին, ես բժիշկ եմ, ասեցի՝ չէ, խնդրում եմ մի արեք, իրեն չի կարելի։ Տարբեր բժշկական խնդիրներ կան, իր աղիները վիրահատված է, տարբեր ալերգիաներ ունի, շնչահեղձություն ունի, գլխուղեղի անոթների խնդիր ունի, երբ որ կապտում է, սառը քրտինք է տալիս, գիտակցության կորուստ է ունենում»,–ասաց նա՝ խնդրելով ընդհատել զրույցը, քանի որ պետք է մեկնի «Նաիրի» ԲԿ։

Հիշեցնենք՝ այսօր նրան տեղափոխել են «Աբովյան» ՔԿՀ, որտեղ նրա վիճակը կրկին վատացել է: Դավիթ Մինասյանին տեղափոխել են «Աբովյան» ԲԿ, որտեղից էլ «Նաիրի» ԲԿ: