Որոշ երկրներ սպասում են, որ ԵԱՏՄ-ն «կսայթաքի...

ՀՀ վարչապետը Մինսկում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն միության նիստին տեսակապի միջոցով է միացել, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Նիստին մասնակցում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղազախստանի և Ղրղզստանի նախագահներ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը և Սադիր Ջապարովը, ինչպես նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

Նեղ կազմով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը սկսվել է Մինսկի Անկախության պալատում։

Նիստի բացմանը Լուկաշենկոն ասել է, որ «որոշ երկրներ սպասում են, որ միությունը (ԵԱՏՄ-ն - խմբ.) «կսայթաքի կամ կփլուզվի»։

«Մեր միությունը ուշադրություն է գրավում աշխարհում», - ասել է նա։ «Ոմանք բարյացակամորեն հետևում են, թե ինչպես ենք մենք թափ հավաքում, իսկ մյուսները միանում են մեր միությանը։ Մյուսները սպասում են այն պահին, երբ մենք կսայթաքենք կամ ընդհանրապես կփլուզվենք։ Թե ում սպասելիքները կարդարանան, կախված է բացառապես մեզանից», - ասել է նա։

Ինչպես նախկինում հայտարարել էր Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, նեղ կազմով հանդիպման ժամանակ ԵԱՏՄ երկրների ղեկավարները կկարողանան անդրադառնալ իրենց երկրների միջև հարաբերությունների ամենազգայուն հարցերին։