![Վորոնեժում անօդաչու թռչող սարք է ընկել. կա 3...](/imgs/posts/medium/2023/06/6aea6f3.jpeg)
ՌԴ Վորոնեժ քաղաքի Բելինսկիի փողոցում անօդաչու թռչող սարք է ընկել, որի հետևանքով 3 մարդ վնասվածքներ է ստացել: Ինչպես հափտնօոմ է ТАСС գործակալությունը, այդ մասին հայտնել է Վորոնեժի մարզի նահանգապետ Ալեքսանդր Գուսևը։
«Նախնական տվյալներով՝ Վորոնեժի Բելինսկիի փողոցում անօդաչու թռչող սարք է ընկել: Տեղում աշխատում են հատուկ ծառայությունները», - գրել է նա։
Գուսևը հավելել է, որ մասնագետները որոշում են՝ արդյոք հարկավոր է տարհանել շենքի կամ տվյալ մուտքի բնակիչներին:
Ավելի վաղ հաղորդվել էր 2 տուժածի մասին: Նրանց օգնություն է ցուցաբերվել տեղում, հոսպիտալացում չի պահանջվել: