Վորոնեժի օդանավակայանում մառախուղի պատճառով ի...

Վորոնեժի միջազգային օդանավակայանը մառախուղի պատճառով ուշացրել է ինքնաթիռների ընդունումն ու ճանապարհումը։ Այս մասին գրում է  «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը՝ վկայակոչելով օդային նավահանգստի ներկայացուցչին։

Առցանց չվացուցակի տվյալներով՝ հետաձգվել է դեպի Վնուկովո չվերթը, ինչպես նաև Սոչի, Մոսկվա և Շարմ Էլ Շեյխ չվերթը:

«Մառախուղ, տեսանելիությունը՝ 200 մետր, ամպերի բարձրությունը՝ 30 մետր»,- ասել է գործակալության աղբյուրը։

Նրա խոսքով, մինչև վաղ երեկո եղանակային պայմանների բարելավում է կանխատեսվում։