Որոճացեք ձեզ բաժին հասած խոտը, մինչև կգա առավ...

Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Հակակոռուպցիոն դատարում ընկեր ունի, ով իր երեխայի քավորն է, բայց իրար հետ այլևս չեն շփվում, կապը խզվել է։

«Ես ունեմ ընկեր, որ ՍԴ դատավոր է, ես հավերժ ջնջել եմ այդ մարդուն իմ կյանքից։ Ես ունեմ ընկեր, ով Գլխավոր դատախազի տեղակալ էր, նրան բարև չեմ տալիս, որովհետև նա Նիկոլից պաշտոն է ստացել։ Սա է պայքարը, ես զրկվել եմ բազմաթիվ ընկերներից։ Մի ծիծաղելի բան էլ ասեմ. երբ կյանքի բերումով պաշտպանում էի Նիկոլին, շատ մարդիկ կային, որոնք ինձ չէին բարևում, հիմա, երբ Նիկոլն եկավ իշխանության, քննադատում եմ,  այդ նույն մարդիկ, ինձ բարև չեն տալիս՝ այդ նույն պատճառով։ Երջանիկ հայեր են այդ մարդիկ։ Դե, ինչպես ասում են՝ որոճացեք ձեզ բաժին հասած խոտը, մինչև կգա առավոտը», - հայտարարեց նա։