Որևէ տեսակի շանտաժի չենք տրվելու, կոմպրոմիսի...

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է վարորդների գործադուլին:

«Վաղ առավոտից  հասարակական տրանսպորտի վարորդների մի մասը իրականացնում է գործադուլ, որի հետևանքով հազարավոր քաղաքացիների տեղաշարժման անհարմարություններ են պատճառվել։ ▫️Նախ, ուզում եմ ներողություն խնդրել երևանցիներից ստեղծված իրավիճակի համար, միևնույն ժամանակ՝  հստակ արձանագրեմ, որ որևէ տեսակի շանտաժի չենք տրվելու, կոմպրոմիսի չենք գնալու։ ▫️

Կազմակերպիչները ենթարկվելու են խիստ պատասխանատվության»,- գրել է Տիգրան Ավինյանը:

Ավելի վաղ Երևանի քաղաքապետարանը հայտարարությամբ էր հանդես եկել՝ նշելով, որ 
գործողություններին գնահատական է տրվելու աշխատանքային օրենսդրության շրջանակներում: