Մեկը վարչապետի շրջապատում չգտնվեց, որ ասի՝ եկ...

«Միանշանակ է, որ դա քաղաքական առումով անթույլատրելի քայլ էր և  ճնշում` դատարանների վրա, միանշանակ է։ Հուսամ, որ նմանատիպ երևույթներ մեզանում այլևս չեն լինի, որովհետև յուրաքանչյուր նման երևույթ անդառնալի հետք է թողնում երկրի վրա», այս մասին այսօր «ՀՀ Սահմանադրություն. կարմիր և կանաչ գծեր» թեմայով քննարկմանը ասաց Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը` անդրադառնոլով` վարչապետի կողմից աևված` դատարանների մուքերը փակելու հայտարարությանը։

«Ես կարծում եմ՝ եթե որևէ մեկը մտահոգ է մեր պետականության զարգացմամբ, պահպանմամբ, նա պետք է դեմ լինի նման մոտեցումներին։ Ցավում եմ, որ որևէ մեկը վարչապետի շրջապատում չգտնվեց, որ նրան ասի՝ եկեք այս քայլից ձեռնպահ մնանք», - նշեց Հարությունյանը։