Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանի պատերազմով սպառնալո...

Պահ, իրենք ինչ ուզեն՝ կասեն։ Այս մասին, այսօր՝ մարտի 25–ին, Կոմիտասի անվան պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով իշխանությունների հայտարարություններին, որ եթե ՔՊ–ն մեծամասնություն չստանա առաջիկա ընտրություններին, սեպտեմբերին պատերազմ կսկսվի։

«Ապրիլի 4–ին լինելու է ՀՀԿ–ի համագումարը, որտեղ բոլոր հարցերի պատասխանները կստանաք»,–ասաց նա

Սերժ Սարգսյանը նաև հայտարարեց, որ որևէ մեկն իրավունք չունի փակել Արցախ վերադարձի էջը։

Դիտարկմանը, որ իր հետ փոխկապակցված անձինք փորձում են ընդդիմադիր դաշտը պառակտել, Սերժ Սարգսյանը կոպիտ արձագանքեց. «Դա ձեզ է թվում, այդ դուք եք փորձում պառակտել, մենք ընդդիմադիր դաշտը երբեք չենք պառակտելու, կգաք համագումարի, հաճույքով բոլոր հարցերին կպատասխանենք»։