Երեկ՝ ապրիլի 15-ին Մոսկվայում կայացած հանդիպման ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները պայմանավորվել էին փոխադարձության հիման վրա միջոցներ ձեռնարկել՝ թույլատրելու կողմերի տարածքում կալանքի մեջ գտնվող անձանց հարազատների այցերը:
Politik.am-ի հարցին, թե կա՞ն մեխանիզմներ պայմանավորվածություններն իրականություն դարձնելու, քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը պատասխանում է.
«Մեխանիզմներ միշտ եղել են: Խնդիրն այն է, որ ինչ-որ տևական ժամանակ երկու երկրները չէին ցանկանում կիրառել: Պայմանավորվածությունները պետք է դիտարկել ավելի լայն համատեքստում՝ ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու: Ես լիահույս չեմ, որ դա շատ արագ կլինի, բայց լավ է, որ խաղաղության օրակարգը արդեն քննարկվում է արտգործնախարարների մակարդակով:
Քաղաքագետի խոսքով՝ այստեղ մի ուրիշ դրական պահ էլ կա.«Եթե այդ հարցերը սկսենք քննարկել, Ադրբեջանի իշխանությունները ստիպված կլինեն քննարկում իրականացնել Արցախի իշխանությունների հետ: Այսինքն՝ քայլ առ քայլ Արցախը բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու հնարավորություն կստեղծվի»:
Բաղդասարյանն անդրադարձավ նաև Արցախի Հանրապետության «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանի մարդասիրական առաջարկներին, որոնց արձագանքել էր նաև ՌԴ ԱԳՆ մամուլի քարտուղար Մարիա Զախարովան.«Արցախը Ադրբեջանի համար դրական բան է առաջարկում, որը, եթե իրենք ուզում են ստանալ, պետք է անմիջական կոնտակտի մեջ մտնեն Արցախի իշխանությունների հետ: Սրանք այն գինն են, որ Արցախի իշխանությունները կարող են վճարել Արցախը բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու դիմաց»:
Հիշեցնենք՝ Արայիկ Հարությունյանը առաջարկում էր.
Առաջին՝ Արցախի օդային տարածքը պետք է բաց լինի միջազգային թռիչքների համար։ Այսհամատեքստում կարևորվում է Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկումը, որըհնարավորություն կտա նաև իրացնելու մարդու հիմնարար իրավունքները, հատկապես՝ ազատտեղաշարժի իրավունքը։ Արայիկ Հարությունյանը համոզված է, որ այդ դեպքում տարածաշրջանիհաղորդակցային կարողությունները կընդլայնվեն, իսկ Արցախի զինված ուժերը կերաշխավորենմեր օդային տարածքի անվտանգությունը:
Երկրորդ՝ Սարսանգի ջրամբարի ջրային ռեսուրսները կարող են համատեղ օգտագործվել Արցախիու Ադրբեջանի կողմից։ Համաձայնության դեպքում ոռոգելի կդառնան ինչպես արցախյան, այնպեսէլ ադրբեջանական սահմանամերձ շրջանների անջրդի հազարավոր հեկտար հողատարածքներ՝կտրուկ բարձրացնելով այդ տարածքներում ապրող բնակչության կենսամակարդակը»:



