Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամային հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն ավարտել է երկօրյա այցը Հայաստան։
«Ոգևորված ենք Բաքվի և Երևանի միջև բովանդակալից երկկողմ շփումներով, և անհամբեր սպասում ենք ընտրություններից հետո ադրբեջանական կողմի հետ փոխգործակցությունը լիովին վերսկսելու հնարավորությանը»,- այս մասին X-ի իր միկրոբոլոգում գրել է Կլաարը: