«Որ բան եմ հանձնարարում, կոնկրետ բան ասեք». Փ...

Հիմա մենք փորձում ենք գյուղապահովագրության համակարգը ՀՀ-ում փրկել, ինչի ենք ուզումմ փրկել, որովհետև այդ ապահովագրության համակարգի ներդրումը բերել է ինչ-որ անառողջ պրոցեսների: Այս մասին կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Պարզվում է՝ տեղեր կան, որ մարդիկ գիտեն այնտեղ ամեն տարի կարկուտ է գալիս, ապահովագրում են, տանում են այնտեղ հատուկ ինչ-որ բան են ցանում ու սպասում են՝ կարկուտը գա, գնան ապահովագրությունը  ստանան ու այդպես ամեն տարի: Համենայն դեպս, այս հարցն էլ մենք պետք է ուսումնասիրենք»,- ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ պետք է գնան մարդկանց ամեն ինչ պատմեն, որ իրենք իմանան՝ ինչ է տեղի ունենում. «Որ մի հարևանը, եթե նկատի մյուս հարևանին նման բան անելիս, ասի՝ մի՛ արա, որովհետև դու իմ զարգացումն էլ ես դնում հարվածի տակ: Սա շատ կարևոր հատված է: Հա, այս տարի էլ մի կերպ կգլորենք, անցած տարի էլ գլորեցինք, լավ, մյուս տարի էլ հնարավոր է գլորենք, բայց եթե այս խնդիրը չփոխվի, ասելու ենք՝ վերջ, էլ չենք կարողանում անել, գյուղատնտեսական ապահովագրումն իմաստ չունի, չի ծառայում իր նպատակին»,- շեշտեց նա:

Նա կատակեց՝ ոչինչ հեսա մենք էլ կարկուտի թաքուն տեղերը կիմանանք ու չենք ապահովագրի: