Ոչ սթափ վարորդներ և հազարավոր խախտումներ՝ մեկ...

Մարտի 23-ից 30-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4997 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 202 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 192 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 151 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 37, չամրակապված վարելու՝ 614, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 7, վարելու ընթացքում ծխելու՝ 603, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 294, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 244 և 1767 այլ իրավախախտում։

148 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 148-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 53-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 82-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով, 17-ը առանց ձմեռային անվադողերի։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 74 անձ։

Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 17652 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 263 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 232 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 441, կեղծ վարորդական վկայականով երթևեկող՝ 5 անձ։

 Հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված՝ 74, չամրակապված վարելու՝ 4018, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 288, վարելու ընթացքում ծխելու՝ 700, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 826, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 126, արագության գերազանցման՝ 3195 և 5948 այլ իրավախախտում։

287 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 731-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 456-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 180-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով, 214-ը՝ առանց ձմեռային անվադողերի։ 15 վարորդ տուգանվել է վարելիս նվագարկչի՝ ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 58 անձ։