Ոչ միայն ես եմ շփվում Թուրքիայի հատուկ ներկայ...

ԱԳ փոխնախարարի այցը Թուրքիա ՀՀ-Թուրքիա կարգավորման շրջանակներում է, ԱԺ-ում ճեպազրույցի ընթացքում ասել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:

«Ոչ միայն ես եմ շփվում Թուրքիայի հատուկ ներկայացուցչի հետ, այլ նաև ԱԳՆ մակարդակով շփումներ կան, տարբեր նախարարների մակարդակով շփումներ կան, երկրների ղեկավարներն են հեռախոսազրույցներ ունենում»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ Անկարայում հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի և Թուրքիայի ԱԳ փոխնախարարներ Վահան Կոստանյանի և Բերրիս Էքինջի հետ:

«Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ և տարածաշրջանային հարցերի շուրջ»,- նշվում է հաղորդագրության մեջ։