Վլադիմիր Կարապետյանի հերքման պահանջն ամբողջու...

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդգար Հովհաննիսյանն այսօր հրապարակել է Վլադիմիր Կարապետյանն ընդդեմ Նաիրի Հոխիկյանի գործով դատական ակտը:

Դատարանն ամբողջությամբ բավարարել է Վլադիմիր Կարապետյանի հերքման պահանջը, իսկ փոխհատուցման պահանջը բավարարել է մասնակի: Այս մասին հայտնում են ԲԴԽ-ից։

 Հիշեցնենք, որ հայցը ներկայացվել էր զրպարտություն համարվող տեղեկությունների հերքման եւ  փոխհատուցման պահանջի մասին

   Նաիրի Հոխիկյանը հրապարակել էր  այժմ Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանի եւ բլոգեր Ալեքսանդր Լապշինի խոսակցություններին այն մասին, որ պատերազմ է լինելու, Շուշին հանձնվելու է, որից հետո միայն պատերազմը կդադարի եւ Հայաստանն իր ուղղությունը դեպի Ադրբեջան է փոխելու: Ալեքսանդր Լապշինն, ի դեպ, արձագանքել էր Նաիրի Հոխիկյանի հայտարարություններին: