Վլադիմիր Աբունցը կնոջը բարձր պաշտոնի է տեղավո...

«Հրապարակ» թերթը գրել է․

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի մրցակից, 2021 թվականին ՔՊ կուսակցության համայնքապետի թեկնածու Վլադիմիր Աբունցն այն մարդկանցից է, որի կյանքի որակը 2018-ի իշխանափոխությունից հետո կտրուկ փոխվել է: Մինչեւ 2018-ը նա Սյունիքի տարածաշրջանային մաքսատանը հասարակ մաքսավոր էր աշխատում` բեռների զննման  մաքսային տեսուչ էր, թեեւ մաքսային համակարգում է 98-ից, բայց ամենաբարձրը եղել է մաքսատան բացթողնման բաժնի պետի պաշտոնը: 2019-ին նոր իշխանությունը նրան նշանակեց Մեղրիի մաքսակետի պետ, որը մաքսայինի ամենաեկամտաբեր պաշտոններից է համարվում:

Չնայած 2021-ին ՔՊ-ի թեկնածուն չարդարացրեց իր կուսակիցների հույսերը` պարտվեց Առուշ Առուշանյանին, բայց այսօր կրկին բարձր պաշտոն է զբաղեցնում․ ՊԵԿ հետաքննության եւ օպերհետախուզության վարչության բաժնի պետի տեղակալն է եւ ՊԵԿ համակարգում աշխատանքի է տեղավորել նաեւ իր կնոջը՝  Նաիրա Աբունցին, որը ժամանակին Գորիսի քաղաքապետարանի շարքային աշխատող էր, իսկ այժմ Հարկ վճարողների սպասարկման թիվ 1 բաժնում գլխավոր հարկային տեսուչ է:

Վլադիմիր Աբունցի որդին էլ՝ Սեւակ Աբունցը, «3 Դ Քրաֆտ» կառուցապատող ընկերության մատակարարման բաժնի ղեկավարն է: 

Մանրամասները թերթի այսօրվա համարում։