Վիզ դրած ուզում են անել ամեն ինչ, որ Նիկոլ Փա...

«ԱՄՆ պետքարտուղարի այցը Հայաստան, իմ տպավորությամբ, սա է. ենթադրում եմ, որ վիզ դրած ուզում են անել ամեն ինչ, որ հանկարծ Նիկոլ Փաշինյանը այս ընտրությունները չկորցնի։ Կարծում եմ՝ սա է, և ես չեմ տեսնում, որ Միացյալ Նահանգները էական շահեր ունեն Հայաստանում։ Շահը մեկն է՝ Իրանի սահմանը վերահսկողության տակ վերցնել, և երկրորդը՝ ցավացնել Ռուսաստանին, հնարավորինս անել ամեն ինչ, որ Ռուսաստանին այս տարածաշրջանում փոխարինի Թուրքիան: Բխո՞ւմ է դա մեր շահերից. իհարկե՝ ոչ»,- այս մասին Վայքում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Մանրամասն՝ տեսանյութում։