Վիտալի Բալասանյանը ոստիկանություն զենք է հանձ...

Ըստ շրջանառվող տեղեկությունների ԼՂ Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը ներկայացել է ոստիկանության կենտրոնական բաժին և հանձնել Մակարով տեսակի ատրճանակ։

Radar Armenia-ի հետ զրույցում ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին, որ կա նախաձեռնված քրեական վարույթ՝ 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով. «Պարզվում են զենքի օրինական լինելու հանգամանքները»։