Վիճաբանություն-ծեծկռտուք` Երևանի գիշերային ակ...

Այսօր՝ մայիսի 15-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում. Ժամը 00։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բագրևանդ փողոցի 56 հասցեում գործող «Դիվա» գիշերային ակումբում վիճաբանություն է տեղի ունեցել, որն այնուհետև վերածվել է ծեծկռտուքի։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկաններն ու պարեկները նշված վայրից, վիճաբանություն կատարելու կասկածանքով, Ոստիկանության Նոր Նորքի բաժին են տեղափոխել Երևանի բնակիչներ 26-ամյա Գուրգեն Հ․-ին և 25-ամյա Լևոն Ե․-ին, որոնք կասկածվում են «Դիվա» գիշերային ակումբի անվտանգության աշխատակից՝ Երևանի բնակիչ 35-ամյա Մելիք Մ․-ին ձեռքերով հարվածներ հասցնելու մեջ։ Վերջինս նույնպես հրավիրվել է Ոստիկանության Նոր Նորքի բաժին։