Վերջին տարիներին Արեւմուտքը քայլեր է ձեռնարկե...

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ասել է, որ Արեւմուտքը մի շարք քայլեր է ձեռնարկել էսկալացիայի համար, այդ թվում՝ Ուկրաինայում պատերազմի հրահրումը, սադրանքները Թայվանի շուրջ եւ պարենի ու էներգիայի համաշխարհային շուկաներն ապակայունացնելը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

«Վերջին տարիներին, եւ հատկապես վերջին ամիսներին, Արեւմուտքը մի շարք քայլեր է ձեռնարկել էսկալացիայի ուղղությամբ: Դե, փաստորեն, նրանք միշտ խաղում են իրավիճակը սրելու ուղղությամբ։ Այստեղ ոչ մի նոր բան չկա։ Սա պատերազմի հրահրում է Ուկրաինայում, սադրանքներ են Թայվանի շուրջ, ապակայունացում պարենի եւ էներգիայի համաշխարհային շուկաներում»,- ասել է Պուտինը՝ «Վալդայ» ակումբի լիագումար նիստում։

ՌԴ ղեկավարը մանրամասնել է, որ շուկաների ապակայունացումը համակարգային սխալների հետեւանք է։

«Վերջինս, իհարկե, միտումնավոր չի արվել, դրանում կասկած չկա, այն արեւմտյան իշխանությունների մի շարք համակարգային սխալների պատճառով, որոնց մասին ես արդեն նշեցի», - հստակեցրել է Պուտինը։