Բարեբախտաբար վերջին ժամանակաշրջանում մենք կարողացել ենք բազմազանեցնել մեր նավթաբենզինային շուկան և ներմուծման շուկաները։ Այս մասին նախօրեին Նյու Յորքում, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում անցկացվող «Կոնկորդիա» ամենամյա գագաթնաժողովի պանելային քննարկման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Դա իհարկե գնի խնդիր է, ինչպես ամենուր, բայց տարածաշրջանում այն, ինչ է տեղի ունենում Իրանի շուրջ, բավական մտահոգիչ է մեզ համար, և մենք անհամբեր սպասում ենք, որ իրավիճակը կայունանա»,–ասաց նա։



