«Մեր հայրենիքի արցախյան հատվածում այսօր շուրջ 120 հազար հայորդիներ կանգնած են իրական ցեղասպանության եզրին»,-Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
«Վերջին շրջանում զոհերն ամենօրյա ռեժիմով կան և գրեթե ամենօրյա ռեժիմով կան սպառնալիքներ։ Պետք է հասնել նրան, որ միջազգային հանրությունը ճանաչի և դատապարտի ցեղասպանությունը։ Պետք է հզորացնենք մեր հայրենիքը, պետք է ուժեղանանք, ունենանք անվտանգ ու տնտեսապես զարգացած երկիր, որպեսզի որևէ մեկի մտքով չանցնի, որ հնարավոր է հայ ազգին ցեղասպանել կամ հայ ազգի հետ խոսել ուժի սպառնալիքով», - ասաց Վանեցյանը։
Մնարամասն՝ տեսանյութում։



