Վերջին շանսը՝ ընդդիմության, ժողովրդի և Հայաստ...

Այսօր ժամը 18։00-ին, Ազատության հրապարակում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած Հայաստան դաշինքը հրավիրել է հանրահավաք, որով պետք է սկիզբ դրվի դիմադրության  նոր շարժման։ Հանրահավաքին միանալու մասին հայտարարել է նաև ընդդիմադիր մյուս ամենաազդեցիկ Պատիվ ունեմ դաշինքը։

Ընդդիմությունն այս հանրահավաքով փորձում է քաղաքական գործընթացների նոր սկիզբ դնել, որը պետք է լինի պատասխանն այս անբարտավան իշխանություններին։ Ընդդիմությունը խնդիր ունի ցույց տալու, որ ընտրություններով ճգնաժամը չի հաղթահարվել և հանրության զգալի մասը շարունակում է  դժգոհ լինել գործող իշխանություններից։ Սա նաև լավ ազդակ պետք է լինի Փաշինյանի հովանավոր դրսի կենտրոններին, որպեսզի նրանք էլ իրենց հերթին հասկանան, որ Փաշինյանի միջոցով արված հակահայաստանյան քայլերը չեն ներվել հանրության կողմից և իրենց չի հաջողվել հիմարացնել հայ հանրությանը։

Այս ամենը հաշվի առնելով շատ կարևոր է, որպեսզի Փաշինյանին դեմ ամեն քաղաքացի գնա հրապարակ։ Հանրության ներկայությունը ազդակ կլինի նաև ընդդիմության համար, որ իրենք հետ քայլ անելու, հիասթափվելու տեղ չունեն, որ պետք է անեն ամեն բան, որպեսզի ազատվեն չարիք դարձած այս իշխանություններից։ 

Կարևոր է նաև, որպեսզի այս հանրահավաքին ընդդիմությունը ևս պատարստված ներկայա ու ըստ ամենայնի կներկայանա։ Արդեն իսկ հայտարարվել է, որ նախագահ Քոչարյանը ծավալուն ծրագրային ելույթով է հանդես գալու։ 

Ըստ ամենայնի, այսօրվա հանրահավաքը գուցե վերջին շանսն է ժողովրդի, ընդդիմության և որ ամենակարևորն է Հայաստանի համար։ Կամ հիմա սկսվում է քաղաքական անդառնալի պրոցես, կամ Փաշինյանը կարողանում է  ջարդել Հայաստանի ողնաշարը։ Հատկապես Փաշինյանի երեկվա հարցազրույցը հուշում է, որ նա պատրաստ է անշեղորեն կատարել պրոադրբեջանական զիջումներ։  Ընդդիմությունն իր հերթին այս շանսը փորձում է կյանքի կոչել, մնում է հանրությունը միանա։