
Այսօր Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները շրջայց են կատարել հանրային տրանսպորտում:
Քաղաքացիների հետ տարվել են բացատրական աշխատանքներ չվճարելու դեպքում առաջացող հետևանքների մասին, մասնավորապես՝ վերջիններս նախազգուշացվել են ՎԻՎ օրենսգրքի 137.9-րդ հոդվածի 3-րդ մասերով սահմանված տուգանքների չափերի վերաբերյալ:
Ծառայության աշխատակիցներն ուղևորներին հորդորել են վճարումները կատարել ըստ ավագանու որոշման սահմանված ձևաչափերի։
Այսուհետ հանրային տրանսպորտում հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից կազմակերպվող հսկողական աշխատանքները կրելու են ամենօրյա բնույթ։
Ուղևորափոխադրման վճարները չվճարելու դեպքում կկիրառվեն տուգանքներ։
Կից՝ տեսանյութի հղումը.