
Վերջին չորս տարում անտառպատման և անտառվերականգնման միջոցառումների շրջանակում Հայաստանում տնկվել է շուրջ 3.2 միլիոն ծառ։
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։
«2024 թվականին պետական բյուջեով ֆինանսավորվել է 337 հեկտար տարածքում իրականացված անտառտնկման ծրագիր։ Բացի այդ, մոտ 1100 հեկտար անտառ ևս վերականգնվել կամ ստեղծվել է միջազգային դրամաշնորհային ծրագրերի և ներհայաստանյան հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ»,- ասաց Սիմիդյանը։