Վերին Շորժայի դիրքերից մեկի բլրակում զոհերի մ...

ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանն այսօր վարդենիսում դեսպանների ու լրագրողների հետ հանդիպման ժամանակ հաստատեց տեղեկությունները, ըստ որոնց Վերին Շորժայի դիրքերից մեկի բլրակում զոհերի մարմիններ կան, եւ ՊՆ-ն դեռ դուրս չի բերել դրանք:

«Մենք թողել ենք միայն այն դիրքերը, որտեղ մեր զինակից ընկերները զոհվել են: Այսօր մենք գիտենք որտեղ քանի մարմին ունենք մեր ընկերների ու դա մեր ամենացավոտ: բհայրենիքի համար կյանք տված զինծառայողը պետք է զինվորին վայել հանձնվի հողին:

Ադրբեջանը հայտարարեց իբր հումանիտար զինադադար, սակայն հումանիտար զինադադարը նախատեսում է վիրավորների եւ աճյունների դուրսբերում: մեր փորձերը՝ դուրս բերել մեր ընկերների աճյունները, հակառակորդի կողմից հանդիպեցին ուժեղ կրակի ազդեցության: Հայտարարեցին, որ ադրբեջանական կողմը կվերադարձնի մեր զինծառայողների մարմինները: Մենք գիտենք, որ մարմիններ կան, որ անմիջական դիրքերում են»,-ասաց նա՝ չցանկանալով թվեր նշել: