Վերաքննիչն անփոփոխ թողեց Ստեփանակերտի նախկին...

Քիչ առաջ Վերաքննիչ քրեական դատարանը (դատավորներ Կ.Հովհաննիսյան, Ա.Մաթևոսյան, Վ.Մարգարյան) մերժեց դատախազի բողոքը և անփոփոխ թողեց Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի և ավագանու հինգ անդամների նկատմամբ կայացված արդարացման դատավճիռը։ Այս մասին հայտնում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

«Հիշեցնեմ, որ քաղաքապետը և ավագանու անդամները ինքնիրավչության հոդվածով մեղադրվում էին այն բանի համար, որ Ստեփանակերտ քաղաքին պատկանող մի քանի ավտոմեքենաներ ավագանու որոշմամբ հանձնել էին դրանք Հայաստանի Հանրապետություն հասցրած անձանց ի սեփականություն»,- գրել է նա։