
Վերսկսվել են ամերիկյան ռազմական օգնության մատակարարումները Ուկրաինա լեհ-ուկրաինական սահմանի մոտ գտնվող Ժեշուվ-Յասենկի օդանավակայանի լոգիստիկ հանգույցի միջոցով։ Այս մասին հայտնել է Լեհաստանի պաշտպանության նախարարության ղեկավարի տեղակալ Պավել Զալեւսկին ։«Վերսկսվել է Ուկրաինա ամերիկյան զենքի մատակարարումը լեհական Յասենկիի լոգիստիկ հանգույցից»,- գրել է նա X-ում: Իր հերթին, Լեհաստանի ԱԳՆ ղեկավար Ռադոսլավ Սիկորսկին Վարշավայում ուկրաինացի գործընկեր Անդրեյ Սիբիգայի հետ հանդիպումից հետո հաստատել է Կիեւ ամերիկյան զենքի մատակարարումների վերականգնումը լրիվ ծավալով։ Մարտի 11-ին Ջիդայում բանակցություններ են վարել ԱՄՆ եւ Ուկրաինայի պատվիրակությունները։ Արդյունքում՝ ուկրաինական կողմը ընդունել է 30-օրյա հրադադարի առաջարկը, իսկ ամերիկացիներն իրենց հերթին հայտարարել են ռազմական օգնության եւ հետախուզական տեղեկատվության փոխանակման վերսկսման մասին։