ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացված վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում տնտեսվարողի կողմից վերականգնվել է պետությանը պատճառված առանձնապես խոշոր չափերով՝ 1 մլրդ 46 մլն 189 հզր 556 ՀՀ դրամը վնասը: Այս մասին հայտնում են ՔԿ-ից:
Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։



