
Աբովյան քաղաքի «Տաշիր պիցցա» ընկերությանը պատկանող մասնաճյուղում (Հանրապետության 22/12) նորից կմատուցվի «Սուշի Բիգ Ֆիլադելֆիա» արտադրատեսակը:
Այս մասին հայտնում են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից, հիշեցնելով, որ վերոնշյալ արտադրատեսակի նմուշների լաբորատոր փորձաքննությունը հաստատել է՝ այն համապատասխանում է անվտանգության սահմանված նորմերին:
Արտադրատեսակի կասեցված արտադրական գործընթացը վերականգնվել է։