Վերացվել է հացի արտադրամասի և հանրային սննդի...

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները կրկնակի ստուգմամբ պարզել են, որ անհատ ձեռնարկատեր Պարգև Մկրտչյանին պատկանող հացի արտադրությունում և հանրային սննդի կետում շտկվել են սանիտարահիգիենիկ նորմերի բոլոր խախտումները:

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ ընկերության արտադրական գործունեության կասեցումը վերացվել է:

ՀՀ ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժին