Վենսը Թրամփի հանձնարարությամբ նամակ է ուղարկե...

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը նամակ է հղել Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզայիին՝ փորձելով վերսկսել բանակցություններն Իրանի հետ հակամարտության կարգավորման շուրջ: Այս մասին հայտնել է The Wall Street Journal (WSJ) թերթը՝ հղում անելով աղբյուրներին:

Նրանց տեղեկություններով՝ Վենսն այդ քայլին է դիմել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ցուցումով: Հրատարակության տեղեկատվության համաձայն՝ փոխնախագահը ցանկանում է պարզել, թե արդյոք Թեհրանը և Վաշինգտոնն ունեն բավարար շփման կետեր, որոնք թույլ կտային համոզել Թրամփին առաջիկա շաբաթներին չվերադառնալ մարտական գործողություններին: The Wall Street Journal-ը նշում է, որ Վենսի ուղարկած նամակը խաղաղության կոնկրետ առաջարկներ չի պարունակել:

Թերթը հիշեցնում է, որ թեև Վենսը հրապարակայնորեն աջակցել է Իրանի դեմ մարտական գործողություններին, մասնավոր զրույցներում նա կասկածներ է հայտնել ռազմական գործողությունը շարունակելու անհրաժեշտության վերաբերյալ: Թրամփն ավելի վեր հավանական է համարել, որ երկիրը կարող է նոր հարվածներ հասցնել Իրանին Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո: