Վենսի հետ քննարկել ենք Բաքվում անազատության մ...

Վենսի հետ քննարկել ենք նաեւ Բաքվում անազատության մեջ գտնվող մեր հայրենակիցների հարցը։ Այս մասին Հ1–ի եթերում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այդ հարցում ինչքան անաղմուկ ենք գործում... խնդրում եմ հնարավորինս քիչ մանրամասներ ակնկալել ինձնից, բայց ասում եմ՝ մենք այդ հարցը քննարկել ենք։ Որևէ բանակցություն չկա, որտեղ այդ թեմային չանդրադառնանք»,– ասել է նա։