«Վենետիկյան» Անի Խաչատրյանին կարելի է փոխարին...

Երեկ Երևան քաղաքի մի խումբ բնակիչներ, այդ թվում ազգությամբ ռուսներ բողոքի ակցիա էին իրականացնում քաղաքապետարանի դիմաց՝ քաղաքում ծառահատումների դեմ։

Երևանի ավագանու Հանրապետություն խմբակցության անդամ Անի Խաչատրյանն այս կապակցությամբ լրատվամիջոցներից մեկին ասել է․ «Ռուսներն ո՞վ են, որ գան իմ, Ձեր, մնացածի քաղաքում որևէ բնապահպանական ակցիա անեն։ ․․․Ես հասկանում եմ ռուսների վայնասունը՝ այստեղ կապած, նրա համար է, որ իրենց երկրի նման փտած ծառերը փոխարինվում են եվրոպական ավելի հաջող ծառերով»։

Սա ակնհայտ ռասիստական հայտարարություն է, որը անում է իշխող ուժի սատելիտը։ Չի կարելի բողոքի ակցիայի մասնակիցներին թիրախավորել՝ ելնելով նրանց ազգային պատկանելիությունից։ Սա անցնում է բոլոր կարմիր գծերը։ Չի կարելի նաև տասնյակ տարիներ Երևանի օդը մաքրող ծառերին պիտակավորել փտած ու քաղաքը դարձնել անապատ՝ կտրելով դրանք։

Սովետական փտած ծառերը եվրոպական (իրենց տնկած ծառերն ի դեպ եվրոպական չեն) հաջող ծառերով փոխարինող Անի Խաչատրյանն իր կերպարով ու պահվածքով նման է «վենետիկյան» անհաջող կնոջ։ Ավանդական արժեքներով առաջնորդվող հայ կինը չի կարող նման պահվածք ունենալ։ Կարծում ենք «վենետիկյան» Անիին պետք է փոխարինել եվրոպական այսօրվա ստանդարտներով մի այլ կնոջ հետ։ Իրենց կուսակցությունում այդ դերը օրինակ կարող է տանել Արամ Սարգսյանը։ Չէ որ իրենց պաշտած Եվրոպայի համար կին լինելը ամենևին չի ենթադրում կենսաբանորեն կին լինել։ Ով գիտի, թե եվրոպական ստանդարտներով, Արամն իրեն ինչ է զգում։