Վենեսուելայի զինված ուժերը հավատարմության երդ...

Վենեսուելայի զինված ուժերը հանդիսավոր արարողության ժամանակ հավատարմության երդում են տվել երկրի նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսին: Նա պաշտոնապես հայտարարվել է Բոլիվարյան ազգային զինված ուժերի (FANB) գլխավոր հրամանատար:

«Պատիվ և փառք այն հերոսներին և հերոսուհիներին, որոնք, մարտնչելով 2026 թվականի հունվարի 3-ին, չհանձնվեցին և իրենց կյանքը տվեցին անհավասար մարտում՝ անհայտ զենքի օգտագործման ժամանակ, ինչը հրապարակայնորեն խոստովանել են  ԱՄՆ իշխանությունները», - հայտարարել է Ռոդրիգեսը Venezolana de Televisión հեռուստաալիքի եթերում՝ անդրադառնալով ԱՄՆ զինված ուժերի հարձակմանը և հանրապետության նախագահ Նիկոլաս Մադուրոյի գերեվարմանը:

Ռոդրիգեսը հայտարարել է Պաշտպանության և կիբերանվտանգության Ազգային կենտրոնի ստեղծման մասին, որը գլխավորում է գիտության և տեխնոլոգիաների նախարար Գաբրիելա Խիմենեսը: Նախագահի պաշտոնակատարը դիմել է նրան, պաշտպանության և ներքին գործերի նախարարներին՝ առաջարկելով 100 օրվա ընթացքում ներկայացնել Վենեսուելայի պաշտպանության նոր համակարգը։

Նախագահի պաշտոնակատարը հայտարարել է, որ Վենեսուելայում բաց են քաղաքական երկխոսության հնարավորությունները, և արտասահմանում գտնվող վենեսուելացիները կարող են վերադառնալ հայրենիք: