Վենեսուելայի փոխնախագահը համաձայնել է համագոր...

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մամուլի ասուլիսում տեղեկացրել է, որ պետքարտուղար Մարկո Ռուբիոն այսօր խոսել է Վենեսուելայի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսի հետ։

Նա նշել է, որ Ռոդրիգեսը համաձայնել է համագործակցել ԱՄՆ-ի հետ։

ԱՄՆ նախագահն ասել է, որ Ռոդրիգեսն արդեն երդում է տվել որպես նախագահ։

«Նա, ես կարծում եմ, նախագահն է։ Նա երկար զրույց է ունեցել Մարկոյի հետ եւ ասել է. «Մենք կանենք այն, ինչ ձեզ պետք է»։ Նա ընտրություն չուներ»,- ասել է Թրամփը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը տեղեկացրել էր Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին եւ նրա կնոջը բռնելու մասին, նրանց տանում են ԱՄՆ, որտեղ նրանք կկանգնեն դատարանի առջեւ բազմաթիվ մեղադրանքներով։