Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսը հայտնել է, որ «արդյունավետ» հեռախոսազրույց» է ունեցել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ։
«Զրույցի ընթացքում մենք քննարկել ենք երկկողմ աշխատանքային օրակարգը՝ ի բարօրություն մեր ժողովուրդների, ինչպես նաև մեր կառավարությունների միջև փոխհարաբերություններում չլուծված հարցերը», - գրել է Ռոդրիգեսը սոցիալական ցանցերի իր էջերում։
Նրա խոսքով՝ զրույցը տեղի է ունեցել «փոխադարձ հարգանքի մթնոլորտում» և «արդյունավետ» է եղել։
Իր հերթին, Թրամփը Truth Social-ում նույնպես դրականորեն է արտահայտվել կայացած զրույցի մասին։
«Մենք քննարկել ենք բազմաթիվ թեմաներ, ներառյալ նավթը, օգտակար հանածոները, առևտուր և, իհարկե, ազգային անվտանգությունը։ Միացյալ Նահանգների և Վենեսուելայի միջև այս գործընկերությունը տպավորիչ կլինի բոլորի համար», - ասել է ԱՄՆ ղեկավարը։
Հունվարի 2-ին ԱՄՆ-ի զինվորականները Կարակասում ձերբակալեցին Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին ու կնոջը և նրանց տարան Միացյալ Նահանգներ։ ԱՄՆ-ի իշխանությունները զույգին մեղադրում են թմրավաճառությանը մասնակցելու, ԱՄՆ ապօրինի թմրանյութ տեղափոխելու մեջ։ Վենեսուելայի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը հունվարի 5-ին երդում է տվել որպես պետության ղեկավարի պաշտոնակատար։
Մադուրոն արդեն իսկ կանգնել է Մանհեթենի դաշնային դատարանի առջև, որտեղ հերքել է իրեն ներկայացված բոլոր մեղադրանքները։



