Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին գերեվ...

Bloomberg-ի գնահատմամբ Կարիբյան ավազանում ԱՄՆ ռազմական գործունեությունը, այդ թվում՝ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին գերեվարելու գործողությունը արժեցել է մոտ 3 միլիարդ դոլար (2.9 միլիարդ դոլար):

Գործակալությունը գնահատում է, որ այնտեղ տեղակայված նավերի շահագործումը նոյեմբերի կեսերից մինչև հունվարի կեսերը օրական արժեցել է ավելի քան 20 միլիոն դոլար:

Պենտագոնի նախկին վերահսկիչ և Ամերիկյան ձեռնարկատիրական ինստիտուտի (AEI) ավագ գիտաշխատող Մաք Քասքերը հավելել է, որ այս գնահատականները չեն ներառում հետախուզությունը կամ թիրախավորումը, այդ թվում՝ կիբերաջակցությունը և օպերատիվ ուսուցումը: