Վենեսուելայի և ԱՄՆ-ի միջև առկա տարաձայնությու...

Վենեսուելայի երկարաժամկետ էներգետիկ համագործակցությունն ԱՄՆ-ի հետ պետք է շահավետ լինի երկու կողմերի համար: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին հայտարարել է նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսը ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթի հետ հանդիպումից հետո:

«Էներգետիկ օրակարգի շուրջ երկարաժամկետ, արդյունավետ գործընկերությունը պետք է դառնա (ԱՄՆ-ի հետ) երկկողմ հարաբերությունների արդյունավետ շարժիչը, այն պետք է շահավետ լինի երկու երկրների համար, Ամերիկայի Միացյալ Նահանգների և Վենեսուելայի ժողովրդի համար», - նշել է Ռոդրիգեսը: Նա ընդգծել է, որ համագործակցությունն էներգետիկ ոլորտում պետք է զարգանա անխոչընդոտ:

Նախագահի պաշտոնակատարը վստահություն է հայտնել, որ Վենեսուելայի և ԱՄՆ-ի միջև առկա տարաձայնությունները կարող են լուծվել դիվանագիտական ճանապարհով: Նա նշել է, որ քաղաքական և էներգետիկ երկխոսությունը պետք է դառնան համապատասխան ուղիները երկկողմ հարաբերությունների զարգացման համար:

Ռոդրիգեսը հայտնել է, որ Ռայթի հետ հանդիպմանը քննարկվել են նախագծեր նավթի և գազի, հանքարդյունահանության և էլեկտրաէներգետիկ արդյունաբերության բնագավառներում: