Վենեսուելան պատրաստ է պաշտպանել իր ինքնիշխանությունը ցանկացած հանգամանքներում:
Այդ մասին հայտարարել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն Venezolana de Television հեռուստաալիքի եթերում:
«Վենեսուելան ունակ է պաշտպանել իր ինքնիշխանությունը ցանկացած հանգամանքներում։ Ժողովուրդը գործում է զինված ուժերի, ոստիկանության հետ լիակատար միասնությամբ և կանի ամեն ինչ, որպեսզի պաշտպանվեն մեր երկրի, նավթի, օգտակար հանածոների և մեր տարածքի պատմական իրավունքները», - ասել է Մադուրոն:
Մադուրոն նշել է, որ Միացյալ Նահանգները փորձում է Վենեսուելայում փոխել վարչակարգը և հաստատել խամաճիկ կառավարություն, որը երկիրն իր բնական հարստություններով կվերածի գաղութի:



