
Ռուբեն վարդապետ Զարգարյանն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարություններից մեկին։
«Հայաստանը Սերժ Սարգսյանից ազատելուց հետո լիկվիդացրիր Արցախը, զոհաբերեցիր 5000 կյանք, տնավեր սարքեցիր 150000 արցախցիների, Վեհարանն ազատելուց հետո ի՞նչն ես ուզում լիկվիդացնել, քանի՞ հոգու ես ուզում զոհաբերել, ի՞նչ մասշտաբի տնավերություն ես ուզում գործել»,- գրել է վարդապետը։
Այսօրվա ասուլիսում Փաշինյանը հայտարարել էր. «Վեհարանն ազատելու են այնպես, ինչպես 2018-ին Հայաստանն ազատեցին Սերժ Սարգսյանից»։