Վեհափառն իր խորհրդակցությունները պիտի շարունա...

Վեհափառն իր խորհրդակցությունները պիտի շարունակի  Հայաստանի իշխանությունների հետ, որպեսզի հնարավոր լինի առաջիկա նոր բարդույթուններից առաջը առնել: Այս մասին ասված է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա Վեհափառ Հայրապետի հայտարարության մեջ:

«Ցավով իմացանք պետական իրավապահ մարմինների՝ Սուրբ Էջմիածին մուտքի և այնտեղ ստեղծված անընդունելի կացության մասին: Մենք դատապարտում ենք նման քայլերը: Անհրաժեշտ է հարգել մեր սրբավայրերը։ Կոչ ենք անում պետական պատկան մարմիններին՝ ձերբակալությունների արշավը դադարեցնել։

Ներկա բարդ կացությունից դուրս գալու որպես առաջին քայլ Վեհափառ Հայրապետն իր խորհրդակցությունները պիտի շարունակի կուսակցությունների և կազմակերպությունների, բնականաբար, նաև Հայաստանի իշխանությունների հետ, որպեսզի հնարավոր լինի առաջիկա նոր բարդությունների առաջը առնել և հանդարտ մթնոլորտի մեջ հարցերը լուծել: