Վեհափառի տնօրինությամբ՝ Տեր Զարեհ քահանա Աշու...

Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ՝ Դալարի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Զարեհ քահանա Աշուրյանը ծառայության է կոչվել Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմում՝ ազատվելով Մասյացոտնի թեմում ստանձնած իր պարտականություններից։

Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի տնօրինությամբ՝ Դալարի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ է նշանակվել Տեր Ղևոնդ քահանա Ղևոնդյանը։